ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Չինովնիկները` ստի դետեկտորում

Չինովնիկները` ստի դետեկտորում
27.05.2013 | 14:50

Ռուսաստանում հետաքրքիր մեթոդ են գտել կոռումպացված չինովնիկներից տեղեկություններ «կորզելու» համար: Ինչպես գրում է «Известия»-ն, նախագահին կից հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է հակակոռուպցիոն թեսթեր անցկացնել գործող և ապագա չինովնիկների հետ: Այլ խոսքով, «ստի դետեկտորի» են «ենթարկվելու»:
Այս մեթոդի կիրառման համար հնարավոր է փոփոխություններ լինեն «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքում: Այս նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ բոլոր քայլերը կհամապատասխանեն օրենսդրությամբ սահմանված կանոնակարգին: Պետդումայում արդեն վերջին ուղղումներն են կատարվում «ստի դետեկտոր» կոչված սարքի հետ: Սրա հետ համատեղ օգտագործվելու են նաև հոգեբանական թեսթեր: Հավանաբար հունիսի սկզբին հակակոռուպցիոն խորհուրդը կսկսի այս հարցի քննարկումը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ստի դետեկտոր են օգտագործում չինովնիկների «մաքրությունը» պարզելու համար: 2004-ին այդ մասին առաջին անգամ բարձրաձայնել է «Родина» կուսակցությունը:
Պատկերացնո՞ւմ եք, եթե նման սարք կիրառվի նաև Հայաստանում, որքան չինովնիկների մութ գործեր կելնեն ջրի երես:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ